«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է իր համամասնական ցուցակը ներկայացնելու ընտրողների դատին:
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ թիմում դեռ չեն որոշել՝ ընտրությունների գնան դաշինքո՞վ, թե՞ կուսակցությամբ:
«Այդ մասով էլ որոշում չունենք, բայց, խոշոր հաշվով, թիմը, բնականաբար, քաղաքական առաջնորդին է տեսնում ցուցակը գլխավորողի դերում: Ընկալումը մեծամասնությանն է»,- ասաց նախարարը: