ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ, շարունակել են դիտարկումներ իրականացնել Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքը սպասարկող տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով արված դիտարկումներից պարզվել է, որ հակահամաճարակային կանոններն ընդհանուր առմամբ պահպանվում են։ Արձանագրվել են միայն վարորդի և ուղևորների կողմից դիմակ չկրելու մի քանի դեպքեր։ Տրվել են ցուցումներ, բացատրական աշխատանքի արդյունքում առանց դիմակի երթևեկը դադարեցվել է։
Գեղարքունիքի մարզում դիտարկվել է ներմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցների գործունեությունը։ Արձանագրություններ չեն կազմվել։
Տեսչական մարմնի տարածքային բաժնի մասնագետները բացատրական աշխատանք են իրականացրել դիմակ չկրող ուղևորների հետ, վարորդներին էլ տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։