Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հավանաբար, բաց թողնի աշխարհի առաջնության խմբային որակավորման փուլի բացման հանդիպումն ընդդեմ Լիխտենշտեյնի:
Ինչպես գրում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հավաքականի հետ մարզման ընթացքում Ղազարյանն անցկացրել է անհատական մարզում ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ:
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում, մարտի 25-ին Երևանի ժամանակով 23:45-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Ջեյ խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:
Արդեն երեք օր անց՝ մարտի 28-ին, «Հանրապետական» ստադիոնում կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա, իսկ մարտի 31-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: