ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևքար համայնքի անչափահաս բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի Սևքար համայնքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003թ., ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, չկողպված դռնով ապօրինի մուտք է գործել նույն համայնքում գտնվող՝ համագյուղացուն պատկանող առանձնատուն և ննջասենյակում գտնվող մահճակալի վրա դրված տաբատի գրպանից գողացել վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սևքար համայնքի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: