Մարտի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների ամրապմդման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ: