Մարտի 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։
Օդի ջերմաստիճանը 25-28-ը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: