Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, որով հաստատվել է Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը:
ԱՀ կառավարությունը վերոնշյալ ծրագրով կիրականացնի տնկիների և գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում, ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրում, ինչպես նաև կարկտապաշտպան ցանցերի տեղադրման դեպքում անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում:
Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը կտրամադրվի այն անձանց, որոնք չունեն գյուղատնտեսության ոլորտում ծագած հարաբերություններից բխող՝ նախորդ տարիներից կուտակված չմարված պարտավորություններ: