Խորհրդարանում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ընտրության երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցն ու Արսեն Մկրտչյանը:
Նշենք՝ առաջին փուլում խորհրդարանը չընտրեց թեկնածուներին՝ այդպիսով իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեության նկատմամբ: