ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի քառյակի՝ ՄԱԿ, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ, ներկայացուցիչների վիրտուալ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցություններին վերադառնալու հարցը: Այս մասին ներկայացնում է ТАСС-ը:
«Մերձավորարևելյան քառյակի դեսպանները քննարկել են բովանդակային բանակցությունները վերականգնելու հարցը, ինչը կհանգեցնի երկու պետության կարգավիճակի լուծմանը: Իսկ դրա համար, ըստ դեսպանների, հակամարտող կողմերը պետք է խուսափեն միակողմանի գործողություններից: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանում COVID-19-ի համաճարակի, Իսրայելի և Պաղեստինի տնտեսական անհավասար զարգացման խնդիրները»,- նշված է համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:
Տարածաշրջանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը գնդակոծել է Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ կազմակերպության դիրքերը՝ պատասխանելով վերջինի հրթիռակոծմանը: