Շվեդիայի թագավորությունում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը մարտի 24-ին հեռավար քննարկում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ «Շվեդիայի դեմոկրատներ» խմբակցության պատգամավորների հետ։
Քննարկման ընթացքում դեսպան Արզումանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները՝ առանձնահատուկ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը։