ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել ակտիվացնել զենքի նկատմամբ հսկողությունը կամ այն արգելելուն ուղղված ջանքերը: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:
«Ես մեկ րոպե կամ մեկ ժամ չեմ ցանկանում սպասել՝ կյանքեր փրկելու միջոցառումներն սկսելու համար: Կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի և Սենատի իմ գործընկերներին՝ ակտիվ գործողություններ ձեռնարկել»,- ասել է նախագահը:
Բայդենի կարծիքով՝ զենքի արգելքը բռնությունը կանխելու լավագույն միջոցներից մեկն է: Առաջարկը հնչել է Կոլորադոյի ողբերգական դեպքի ֆոնին: Դա ԱՄՆ-ում զանգվածային կրակոցների երկրորդ դեպքն է մեկ շաբաթվա ընթացքում: Առաջինի ժամանակ սպանվեց 8, երկրորդի դեպքում՝ 10 մարդ:
Զենք կրելու իրավունքն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխության մեջ, և շատ ամերիկացիներ դա գնահատում են:
Միաժամանակ, ըստ հարցումների, ամերիկացիների մոտ 70 տոկոսը կողմ է զենք կրելու խիստ սահմանափակումների հաստատմանը: