Իտալիայի իշխող կոալիցիայի մաս «Լեգա» կուսակցության առաջնորդ, սենատոր Մատեո Սալվինին Սենատում ելույթի ժամանակ այսօր հայտարարել է․ «Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստիպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած տեսակի ազատություն (նույնիսկ պատմական ճշմարտությունը) և մինչև Ցեղասպանության ճանաչմամբ հայերի նկատմամբ արդարությունը չհաստատվի, կարծում եմ, որ չի կարելի նույն սեղանի շուրջ նստել ինչ-որ մեկի հետ, որը բանտ է գցում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտությունը»:
Ցեղասպանության մասին Սալվինիի հայտարարությունների ժամանակ դահլիճը նրան ծափահարել է: