Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ից կցուցադրվի DiscoveryPlus ծառայության միջոցով: Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում «Օսկարի» առաջադրված Եվգենի Աֆինեևսկին է, պրոդյուսերը՝ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը:
«Մեծ պատիվ էր ինձ համար գտնվել այնտեղ, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր Հայոց ցեղասպանության թանգարանում և ամբողջ աշխարհի ուշադրությունը դարձյալ սևեռում Հայաստանի վրա: Այս կիրակի DiscoveryPlus-ի միջոցով դիտեք Francesco ֆիլմը և իմացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած հզոր ջանքերի և շատ այլ բաների մասին:
Ի հեճուկս տասնամյակներ շարունակվող ժխտման և ժխտողների կողմից աշխարհաքաղաքական մանևրների՝ ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատը, Կոնգրեսի գրադարանը և քաջատեղյակ աշխարհն այսօր հրապարակավ ճանաչում են պատմական փաստերը: Ներկայումս Կոնգրեսի անդամները կոչ են անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Իսրայելյանը՝ օգտագործելով #KeepThePromise հեշթեգը: