ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է բանակում իրականացվող բարեփոխումներին:
Նրա խոսքով՝ պատերազմից հետո ռազմաքաղաքական վիճակը տարածաշրջանում փոխվել է: «Մենք այսօր գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ: Բնական է՝ որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները այդ ստեղծված սպառնալիքին: Եվ այդ ռեֆորմներն ուղղված են դրան»,- ասաց նախարարը՝ ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ:
Հարությունյանն անդրադարձավ նաև ԳՇ պետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով. «Մենք ունենք ԳՇ մեկ պետ, և ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել»: