Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և պատվաստումից հետո իրեն լավ է զգում: Այս մասին «Ռիա Նովոստիին» հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Իրեն լավ է զգում: Վաղը նրա մոտ լիարժեք աշխատանքային օր է լինելու»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Կրեմլից այսօր տեղեկացրել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներարկվելիք՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի անունը չի հրապարակվի: