Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է դպրոցներ և ծանոթացել արդեն ավարտված աշխատանքների հետ։
Մեկ տարի առաջ մեկնարկել էին Այգեպարի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Այսօր արդեն մարզպետը գնահատել է արդյունքները։
«Անցած տարի առանձնացրել էինք երկու ուղղություն. առաջինը՝ դպրոցներում ջրի և սանհանգույցի առկայությունը, երկրորդը՝ ջեռուցման առկայությունը։ Այդ խնդիրները մենք լիարժեք լուծել են»,- ասել է Հայկ Չոբանյանը։
Չինարի և Մովսես համայնքների միջնակարգ դպրոցներում մարզպետը ծանոթացել է կատարված բարեկարգման աշխատանքների հետ։
«Չինարիի դպրոցն ամբողջությամբ լուծել է իր սանիտարական խնդիրները, որի մեջ մտնում է նաև ջեռուցումը, ըստ էության՝ դպրոցն առաջին անգամ կենտրոնացված ջեռուցում ունի։ Վերանորգվել են նաև դասարաններ, առանձին սենյակներ, գրադարանը և սանհանգույցները:
«Քայլ առ քայլ մենք պետք է դպրոցները բերենք բովանդակային և էսթետիկ առումով որոշակի մակարդակի, ինչը կնպաստի մեր կողմից թիվ մեկ առաջնայնություն համարվող կրթության ոլորտում որակական, էական փոփոխություններ իրականացնելուն»,- նշել է մարզպետը: