Լեհական Sport-ը հայտնել է, որ Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետական պարգևի է արժանացել:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռոբերտ Լևանդովսկուն պարգևատրել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի հրամանատարական խաչով՝ երրորդը՝ շքանշանների հինգ կարգերում: Այս պարգևը շնորհվում է տարբեր ոլորտներում ակնառու հաջողությունների համար:
«Սպորտի բնագավառում մեր ազգային հերոսն ես և ոչ միայն սպորտի բնագավառում: Դու հիանալի կերպով ներկայացնում ես Լեհաստանը, անընդհատ նշում քո ծագումը: Շատ շնորհակալ եմ»,- արարողության ժամանակ ասել է երկրի նախագահը:
«Շատ ուրախ եմ այս մրցանակն ստանալու համար: Ինձ համար մեծ պատիվ է: Ֆուտբոլը թիմային է, ոչ թե անհատական մարզաձև: Այն ամենը, ինչին կարողացել եմ հասնել, մարզիչներիս, խաղընկերներիս ու ընտանիքիս օգնությամբ է»,- ասել է Լևանդովսկին: