ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 19.03.2021 թ. խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020 թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերից պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ի հետ, նշված ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով նրանից խաբեությամբ ստացել է գումարներ, որից հետո իր ծանոթներ Վ.Ղ.-ի և Ա.Հ.-ի հետ նախօրոք համաձայնության գալով, կեղծ օգտատիրոջ անվան տակ, խաբեությամբ և շորթմամբ Հ.Թ-ից գումարներ է պահանջել, որոնք բանկային փոխանցումներով ուղարկվել են քաղաքացիներ Մ.Ա.-ին և Ա.Ա.-ին, իսկ վերջիններս էլ իրենց փոխանցված գումարները, նախնական պայմանավորվածության համաձայն, տվել են հիշյալ անձանց:
Բացատրություններ են տվել N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, քաղաքացիներ Վ.Ղ.-ն, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: