Պաշտոնական Կրեմլից այսօր տեղեկացրել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներարկվելիք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի անունը չի հրապարակվի՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք միտումնավոր չենք նշում, թե որ պատվաստանյութով կպատվաստվի նախագահը` ավելացնելով, որ ռուսական բոլոր երեք պատվաստանյութերն էլ շատ վստահելի ու արդյունավետ են»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կպատվաստվի այսօր երեկոյան: Կրեմլի խոսնակը նշել է, որ Վլադիմիր Պուտինը կողմ չէ տեսախցիկների առջև պատվաստմանը: