Միշտ կողմ եմ եղել, որ արտահերթ ընտրություններ լինեն, որ մարդիկ հնարավորություն ունենան լսելու՝ այս նոր իրավիճակում քաղաքական ուժերն ի՛նչ են առաջարկում: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Խնդրանքս այն է, որ այն մի քանի ամիսը, որ պետք է համատեղ աշխատենք, աշխատենք արդյունավետ, ողջախոհության շրջանակում՝ թեկուզ եթե քննարկումները թեժ բանավեճերի են հասնում, և փորձենք անկախ քաղաքական տարաձայնություններից, առողջ քննադատություններով մասնակցել պրոցեսներին»,- ասաց Թունյանը: