Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը տեղակայման վայրում մասնակցել է նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։
Մասնաշենքը հայկական զորախմբին հանձնվել է տեղի հրամանատարության կողմից՝ ծառայողական պարտականությունները փայլուն կատարելու համար:
Միջոցառման ժամանակ բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ պետական դրոշները՝ ի նշան բարձր մակարդակի հարաբերությունների և փոխադարձ աջակցության:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ռազմակայանի հրամանատարական կազմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ալբանիայի, Լեհաստանի, Ավստրիայի ներկայացուցիչներ:
Շինությունը ծառայելու է որպես ազգային տոնակատարությունների և այլ միջոցառումների կազմակերպման վայր։