Խորհրդարանը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Փոխվել է բուհերի ռեկտորների ընտրության կարգը. ռեկտորն ընտրվում է խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամկետով:
Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ, այն է, որ օրենքի նախագծով ռեկտորից պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, իսկ մնացած լրացուցիչ պահանջները բուհը պետք է սահմաներ իր կանոնադրության մեջ: Այժմ կատարվել է փոփոխություն, գիտական աստիճանից բացի 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության պահանջ է դրվել: Առաջարկվում է ամբիոնի վարիչի պաշտոնը համարել ոչ թե վարչական, այլ ակադեմիական պաշտոն՝ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: