Մարտի 25-ին Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները՝ Յուլիան Վայնբերգերի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Անդրեաս Շտաունդինգերը և Ռոլանդ Ռեյդելը։
Չորրոդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Իգոր Ռադոյչիչը (Սերբիա), պատվիրակը՝ Յան Վիլեմ Վան Դոպը (Նիդեռլանդներ)։