Իսրայելում վերջին երկու տարվա ընթացքում անցկացվում են արդեն չորրորդ խորհրդարանական ընտրությունները: Հրեական պետությունը դեռևս չի կարողանում կողմնորոշվել՝ արդյոք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արժանի՞ է երկիրը ղեկավարելուն՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Ընտրատեղամասեր են բացվել Իսրայելում և Հորդանանի Արևմտյան ափին: Ընտրելու իրավունք ունի 6.5 մլն քաղաքացի: Իսրայելցիներն ընտրում են ոչ թե անհատ թեկնածուների, այլ՝ կուսակցություններ:
Նեթանյահուի ընդդիմադիրներն Իսրայելի վարչապետին մեղադրում են հակահամաճարակային պայքարը ձախողելու, ծանր տնտեսական վիճակի և գործազրկության բարձր ցուցանիշների համար: Նշվում է, որ Բենյամին Նեթանյահուն չպետք է ղեկավարի, քանի որ նրա դեմ կոռուպցիայի գործով դատավարություն է ընթանում: