Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը; ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված, բայց լիազորությունները վաղաժամկետ վայր դրած Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը»կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին:
Այնուհետև պատգամավորը ԱԺ ամբիոնից երդվեց՝ ստանձնելով իր լիազորությունները: