Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մարտի 24-28-ը կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնության մասնակիցների մոտ գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը՝ հայտնում է Չմշկասահորդների միջազգային միության մամուլի ծառայությունը:
Վարակվածի անունը չի նշվում, սակայն նա չի կարող մասնակցել առաջնությանը: Վարակվածի հետ շփում ունցած մարդիկ ևս ինքնամեկուսացվել են:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնությանը չի մասնակցի հենց կորոնավիրուսի պատճառով, իսկ վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել Անաստասիա Գալուստյանը։ Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի միայն Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: