Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:
Նշվել է, որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ: Գեղամ Ստեփանյանը 2008-ին ընդունվել ու 2014-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:
2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2014-2016 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:
2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:
3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը: