ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների իր նախագիծը: Այն քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:
Նախագծով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի դեպքում նյութական վնասի հատուցման չափը:
«Խորհրդակցելով իմ գործընկերների, համագործակցելով արդարադատության նախարարության հետ, հաշվի առնելով ՀՀ-ում ինֆլյացիայի աստիճանը, հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը՝ համաձայնել եմ, և այս պահի դրությամբ օրենքը երկրորդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ավելի նվազ տարբերակով. վիրավորանքի համար սահմանել տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, զրպարտության համար՝ 6000-ապատիկի չափով»,- ասաց Սիմոնյանը: