Սարսափելի ողբերգություն ԱՄՆ Կոլորադո նահանգում: Զինված տղամարդը ներխուժել է մթերային խանութ և կրակ բացել հաճախորդների ուղղությամբ: Հանցագործը սպանել է 10 մարդու, այդ թվում՝ դեպքի վայր ժամանած առաջին ոստիկանին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Դեպքի վայրում գտնված ականատեսներն ուղիղ եթերով YouTube-ում հեռարձակել են հրաձգությունը: Հանցագործի ձերբակալումը տևել է մի քանի ժամ: Իրավապահ մարմիններին հաջողվել է վիրավորել տղամարդուն և ձերբակալել: Այժմ նա գտնվում է կալանավայրում:
Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: