Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ կապված Իդլիբի ապառազմականացված գոտում իրավիճակի սրման հետ: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Սիրիայի զինված ուժերի վրա է դրել կիրակի օրը Իդլիբի ապառազմականացված գոտում գտնվող հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով 5 խաղաղ բնակիչների մահվան, ինչպես նաև բնակելի թաղամասի վրա զինված հարձակման պատասխանատվությունը:
Թուրքիայի ԱԳՆ հրավիրված ռուս դեսպանին անհանգստություն են հայտնել Իդլիբ շրջանում հաճախադեպ դարձած գրոհների պատճառով անվտանգության հետ կապված խնդրի կապակցությամբ: