Եվրամիությունը պետք է սկսի Թուրքիայի հետ առևտրային կապերը խորացնելուն միտված բանակցությունները, սակայն պատրաստ լինի նաև տնտեսական պատժամիջոցներ կիրառելու Անկարայի նկատմամբ, եթե Թուրքիան ոտնահարի դաշինքի շահերը՝ ասվում է այս շաբաթ ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովի զեկույցում՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Պարբերականը գրում է, որ տնտեսական սերտ կապերի առաջարկը՝ սպառնալիքներով միախառնված, արտացոլում է ԵՄ-Թուրքիա խճճված ու բարդ հարաբերությունները:
Եվրամիությունից հայտնում են, որ տնտեսական կապերի ամրապնդումը բխում է երկու կողմի շահերից: