«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ սրտացավ նվիրատուների, պրոթեզավորման մասնագետների ու բժիշկների քրտնաջան աշխատանքի առաջին արդյունքներն արդեն տեսանելի են:
«Հայրենիքի պաշտպանության ժամանակ ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել և կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել»,- ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ: