Գերմանիան ևս մեկ ամսով երկարաձգում է համաճարակային խստացված միջոցների կիրառումը՝ ավելացնելով նոր սահմանափակումներ: Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից:
Այսօր առավոտյան խոսելով Գերմանիայի 16 նահանգապետների հետ՝ եվրոպական երկրի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մինչև մարտի 28-ը նախանշված լոքդաունը կերկարաձվի մինչև ապրիլի 18-ը:
Սուրբ Զատկի ժամանակ հանրային շփումներ չեն լինի:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են: Երկրի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ Գերմանիայում նոր համավարակ է սկսվել: