ՆԱՏՕ-ն Թուրքիային պետք է պահի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ զրույցի ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ չնայած Անկարայի հետ տարաձայնություններին, Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն շահագրգռված են դաշինքում Թուրքիայի ներկայությանը:
Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառմանը Բլինքենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում մնալը նաև Թուրքիայի շահերից է բխում: