Ռուսական կողմի հետ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ ամենշաբաթյա քննարկումները շարունակվում են, և մենք ամեն ինչ անում ենք, որ հանքի շահագործումը չդադարի առաջիկա տարիներին և այն իրականացվի մեր օրենսդրության տառին համապատասխան: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Նրա խոսքով՝ եթե հանքի արտադրական պրոցեսը շարունակվի, 700 հոգի շարունակելու է աշխատել, իսկ 280 հոգու մասով կարող են խնդիրներ լինել, չնայած, ըստ փոխնախարարի, նրանք դեռևս չեն ազատվել աշխատանքից:
«Այդ 280 աշխատողի հետագա կարգավիճակի մասով առայժմ վերջնական պատասխան տալ չեմ կարող»,- ընդգծեց Շուշանյանը: