Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Օշականի մայր ջրանցքի շինարարական աշխատանքներին:
Նախարարն ավելի ուշ հայտնել է, որ «118 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել 20 տարի»:
Ավելի ուշ Պապիկյանը հետևել է Արագածոտնի մարզի Ուջան համայնքի ոռոգման համակարգի (ներտնտեսային ցանց) շինարարական աշխատանքներին: