Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարականից հետո առաջին անգամ խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին՝ գրում է aliq-ը:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իր մասին բամբասանքները չեն համապատասխանում իրականությանը, ինքը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ, ավելին՝ քաղաքականությունից նույնպես մտադիր չէ հեռանալ:
«Իրականում մենք գնում ենք մեր ծրագրերով և օրակարգով, ինչը մեզ տալիս է հնարավորություն՝ մոտ ապագայում ամեն ինչի մասին պատմել ձեզ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի նախկին վարչապետը:
Վրաստանի նախկին վարչապետը պաշտոնը լքեց փետրվարի 18-ին: Հրաժարականի պատճառը, ըստ Գախարիայի, ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության ղեկավարի ձերբակալության վերաբերյալ իշխող թիմում առկա տարաձայնություններն էին: