ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Հանձնաժողովը կնախագահի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: