Մարտի 20-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2500 քմ, Արմավիրի մարզի Վանանդ գյուղում՝ 1․5 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում՝ 1 հա, Կապան քաղաքում՝ 500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3 հա։