Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի վարկանշային աշխարհի առաջնությանը: Չնայած Սլավիկը լավ մարզավիճակում էր և կարծես թե նրան ոչինչ չէր խանգարում մեկնել Ստոկհոլմ, սակայն մարզիկի Քովիդ թեստը դրական պատասխան է ունեցել:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Շվեդիա չէր մեկնել նաև մենասահորդ Անաստասիա Գալուստյանը: Հայաստանն ԱԱ-ում կներկայացնի միայն Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: