ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 23-ին, պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ գրում է РИА Новости-ն:
«Պատվաստումը, իհարկե, յուրաքանչյուր անձի կամավոր ընտրություն է, յուրաքանչյուրի անձնական որոշումը... Ի դեպ, ես մտադիր եմ վաղը պատվաստվել»,- ասել է Պուտինը:
Հայտնի չէ, թե որ պատվաստանյութն է օգտագործվելու: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ օգտագործվելու է ռուսական արտադրության պատվաստանյութերից մեկը: Պեսկովի խոսքով՝ ընթացակարգը հրապարակային չի լինի, լուսանկարներ ու տեսանյութեր չեն տարածվի, պատվաստման օրը նախագահը մտադիր է աշխատել:
Ռուսաստանում փորձարկման տարբեր փուլերում են Спутник V, ЭпиВакКорона և КовиВак պատվաստանյութերը: