ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ համավարակի աճող թվերին և ուսումնական հաստատություններում հնարավոր սահմանափակումներին:
«Փակելը լավագույն լուծումը չէ, բայց եթե պարտադրված լինենք, ստիպված պիտի անենք: Պետք է ամեն ինչ անենք, պետք է պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որպեսզի դա չլինի: Բայց եթե ստիպված եղանք, բնականաբար կանենք»,- նշեց Դումանյանը: