Մոսկվայում կայացած Զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր․ հայկական 20 ընկերություն էր մասնակցում։
«Ցուցահանդեսի նպատակն իրազեկելն էր, որ զբոսաշրջիկները կարող են գալ Հայաստան: Բացի այդ ուրիստական ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի շատ պայմանագրեր կնքել՝ գրավելով զբոսաշրջիկներին:
Համավարակից տուժած ընկերություններին հակաճգնաժամային 23-րդ ծրագրով արդեն 3.5 մլրդ դրամ է փոխանցվել: Ճգնաժամը դեռ առկա է, ամեն դեպքում՝ լավատես ենք»,- այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը: Տեսանյութը ներկայացնում է ՀՀ կատավարությունը: