Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը և անդրադարձել համագործակցության ընդլայնման հնարավորություններին: