Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ` պայմանավորված Sputnik V ռուսական պատվաստանյութի երկիր մատակարարմամբ՝ հայտնում է РИА Новости-ն:
Մատովիչը, սակայն, պայմաններ է ներկայացրել, որոնց դեպքում միայն կհեռանա կառավարության ղեկավարի պաշտոնից: Նա պահանջել է, որ կառավարությունից հեռացվեն Սլովակիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը, որը «Ազատություն և համերաշխություն» լիբերալ կուսակցության նախագահն է, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուլիկը ցանկանում է պաշտոնանկ անել վարչապետին երկիր Sputnik V-ի մատակարարման պատճառով: Սլովակիայի կառավարական կոալիցիայի չորս կուսակցությունից երկուսը պահանջում են Մատովիչի հրաժարականը:
Կողմերը կարծում են, որ վարչապետը չի կարողացել հաղթահարել երկրում COVID-19 համաճարակի դեմ պայքարը:
Մատովիչի մյուս պահանջն այն է, որ ինքը շարունակելու է աշխատել կառավարությունում որպես դրա անդամներից մեկը: