Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության, ինչպես նաև երկրում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայաններից։ Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։