Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը՝ տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորությամբ գտնվող Ուցվիլ քաղաքի մարզադաշտում: