Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները խարսխված են պարզ մարդկային շփումների, պարզ մարդկային ճակատագրերի վրա, մենք կապված ենք բազմաթիվ կապերով: Այդ մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական միջպետական հարաբերություններին՝ Ղևոնդյանը վստահեցրեց, որ որևէ պետության հետ Հայաստանը չունի այն իրավապայմանագրային հենքը, որն առկա է Ռուսաստանի հետ հարաբերություններում: «Այդ իրավապայմանագրային հենքն ամբողջովին ուրվագծում է մեր համագործակցության թե՛ ծավալը, թե՛ խորքայնությունը»,- ընդգծեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում և Ռուսաստանի հետ փոխգործակցության որևէ ձևաչափում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, չկա մի թեմա, որի շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնելի լուծումներ չգտնեն: