Մարտի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 277 650 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար քիչ՝ 6185 թեստավորում, որից 2993-ը՝ հակամարմինների 3192-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 396 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 369 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 10 մարդ, մահվան ընդհանուր թիվը 3710 է:
Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 2,75%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.56%, վերջին 7 օրվանը՝ 1.72%: