Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ-ից: Նշվում է, որ զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։